Էրիխ Ռասպե․ Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված)

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։

Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։

Վերջապես դեմ առանք այնպիսի մի ձկան, որն այնքան մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։

Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշ տալով մեր նավը։ Կարող եք պատկերացնել, թե մեր մեջ ինչ իրարանցում ընկավ։ Մինչև անգամ ես, որ այնքան քաջ եմ, էլի վախից դողդողացի։

Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղաղ էր։ Ձկան փորը լիքն էր նավերով, որ ագահ կենդանին վաղուց էր կուլ տվել։ Օ՜, եթե դուք գիտենայիք, թե ինչպիսի խավար էր այնտեղ։ Չէ՞ որ մենք չէինք տեսնում ո՛չ արև, ո՛չ աստղեր, ո՛չ լուսին։ Ձուկն օրական երկու անգամ էր ջուր խմում, և ամեն անգամ, երբ ջուրը նրա կոկորդն էր հոսում, մեր նավը բարձրանում էր հսկա ալիքների վրա։ Մնացած ժամանակ ձկան փորի մեջ չոր էր։

Երբ որ ջուրը ցամաքեց, ես ու նավապետն իջանք զբոսանքի։ Այստեղ մենք հանդիպեցինք ողջ աշխարհի ծովայինների՝ շվեդացիների, անգլիացիների, պորտուգալացիների։ Նրանց թիվը ձկան փորի մեջ տասը հազարի էր հասնում։ Նրանցից շատերն արդեն մի քանի տարի ապրում էին ձկան փորում։ Ես նրանց առաջարկեցի հավաքվել ու քննության առնել այս տոթ բանտից ազատվելու ծրագիրը։

Ինձ նախագահ ընտրեցին, բայց հենց այն րոպեին, երբ ես ժողովը բաց արի, անիծված ձուկն սկսեց նորից ջուր խմել, և մենք մեր նավերը փախանք։

Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալ առաջարկն արի. երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

Առաջարկությունս անցավ միաձայն։

Երկու հարյուր ամրակազմ նավաստիներ կայմերը դեմ տվին ձկան ծնոտներին, և նա այլևս բերանը փակել չկարողացավ։ Նավերն ուրախ-ուրախ ձկան փորից դուրս լողացին։

Պարզվեց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավ է եղել, կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ահագին մարմին ուներ։

Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։

Մենք դեպի ափն ուղղվեցինք, և ես շտապեցի ցամաք դուրս գալ, հայտնելով ուղեկիցներիս, որ այլևս ոչ մի ժամանակ և ոչ մի տեղ չեմ գնա, որ բավական են այն նեղությունները, որ կրեցի, իսկ այժմ հանգստանալ եմ ուզում։

Իմ արկածները շատ հոգնեցրել էին ինձ, և որոշեցի հանգիստ կյանք վարել։

Տեքստային առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ նավը հայտնվեց ձկան փորի մեջ, գունավորի՛ր ճիշտ պատասխանը։

ա) Նավաստիները չէին նկատել ձկանը:

բ) Ձուկը սոված էր և կուլ տվեց նավը:

գ) Ձուկը ջուր խմեց, ջրի հետ նավն էլ հայտնվեց փորի մեջ:

դ) Պատճառը նշված չէ:

 2 . Ի՞նչ առաջարկ արեց հեղինակը ձկան փորում վաղուց գտնվողներին, որ կարողանան դուրս գալ ձկան փորից: 

Երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց, որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք ձկան բերանից։

3.Նավաստիներն ինչո՞ւ կայմերը թողեցին ձկան բերանում: 1 միավոր

Որպեսզի ձուկը այլևս ոչ ոքի կուլ չտա:

4․ Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողակա

Կողմնացույցը չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։

5. Բառե՛ր ավելացրու տրված նախադասությանը։ 

Ձուկը բացեց բերանը, որպեսզի ջուր խմի, բայց միամիտ կուլ տվեց մեր նավը։

5.Գոյականներից (առարկա ցույց տվող բառեր) առաջ գրի՛ր՝ ինչպիսի հարցին պատասխանող բառեր։ 

Հսկա  ձուկ

Միջին նավ

Վախկոտ ճանապարհորդ

Մեծ ծով

6. Գրի՛ր հոմանիշները։ 

Քաջ- խիզախ

հսկա- մեծ

նորից- կրկնվել

այժմ- հիմա

7. Գրի՛ր հականիշները։ 

Խաղաղ- հուզված

Չոր- փափուկ

Դուրս- ներս

Հանգիստ- անհանգիստ

The Peacock And The Crane — Սիրամարգը և կռունկը

Թարգմանական նախագիծ

4-5-րդ դասարանի սովորողների հետ առակների թարգմանությունները /անգլերեն-հայերեն/ , որոնք կտեղադրվեն սովորողների և դասավանդողի բլոգումներում։ 

Թարգմանություն անգլերենից — հայերեն

The Peacock And The Crane🦚🐦‍⬛

One day a peacock met a crane and said, “So sorry for you. You have so dull feathers. Look at the fine colors of my feathers.”

“Well!” replied the crane, “your look are brighter than mine. but whereas I can fly high up into the sky, all you can do is to strut about on the ground.”

Սիրամարգը և կռունկը 🦚🐦‍⬛

Մի օր սիրամարգը հանդիպեց մի կռունկի և ասաց. «Ցավում եմ քեզ համար, դու այնքան ձանձրալի փետուրներ ունես, նայիր իմ փետուրների նուրբ գույներին»:

— Դե՜։ «Ձեր հայացքն ավելի պայծառ է, քան իմը: Բայց եթե ես կարող եմ թռչել դեպի երկինք, այն ամենը, ինչ դու կարող եք անել, գետնին վազվզելն է»:

Ապարներ և օգտակար հանածոներ

քար

Երկրագնդի արտաքին պինդ շերտը, որի վրա մենք ապրում ենք, կազմված է զանազան նյութերից՝ ավազից, կավից, խճից, քարից և այլն: Այդ բոլորը ապարներ են: Կավիճը, որով մենք գրում ենք կամ նկարում, նույնպես ապար է: Ապարներ են նաև մեզ ծանոթ բազալտը և տուֆը, որոնք օգտագործում են տարբեր շենքեր կառուցելու համար: Երկրի ընդերքում թաքնված են բազմատեսակ  ապարներ ու հանքային նյութեր, որ մարդիկ  օգտագործում են տարբեր կարիքների համար: Ապարների այն տեսակները, որոնք մարդն օգտագործում է զանա­զան նպատակներով, կոչվում են օգտակար հանածոներ: Օգտա­կար հանածոները լինում են մետաղային, վառելիքային, շինարարա­կան:

Մետաղային օգտակար հանածոները ձուլում  են և ստանում են տարբեր մետաղներ: Այդ հանածոներից է երկաթի հանքաքարը: Դրանից ձուլում են թուջ (չուգուն) և պողպատ, որոնցից էլ պատրաստում են խողովակ, ավտոմեքենա, տրակտոր, նավ, հաստոց և այլն:
Մետաղներ են նաև պղինձը, ալյումինը, ոսկին, արծաթը, որոնք տարբեր գույնի են:
Ոսկին և արծաթը թանկարժեք մետաղներ են:
Վառելիքային հանածոներից են նավթը, քարածուխը, այրվող գազը, տորֆը: Սրանք այն օգտակար հանածոներն են, որոնցից ջերմություն և էլեկտրաէներգիա են ստանում: Առանց վառելիքի չեն կարող աշխատել ավտո­մեքենաները, տրակտորները, ինքնաթիռները: Վառելիքից ստացված էլեկտրաէներգիայի շնորհիվ աշխատում են գործարաններն ու ֆաբրիկաները:  Վառելիքով ձմռանը տաքացվում են մեր բնակարանները:
Շինանյութերը մարդու կողմից շինարարության մեջ օգտագործվող ապարներն են: Դրանցից են տուֆը, բազալտը, գրանիտը, մարմարը, ավազը, խիճը:
Տուֆը 
թեթև և շատ դիմացկուն շինանյութ է: Այն լինում է տարբեր գույնի: Տուֆից կառուցվում են բնակելի շենքեր: Տուֆը Հայաստանում ամենաշատ օգտագործվող շինաքարն է:Պետք է միշտ հիշել, որ օգտակար հանածոների պաշարները բնության մեջ անսպառ չեն, և անհրաժեշտ է խնայողաբար օգտագործել դրանք:
Հայաստանում հանդիպող օգտակար հանածոներից են պղինձը, ոսկին, երկաթը, քարաղը, տուֆը, բազալտը, մարմարը, փիրուզը, օբսիդիանը և այլն:

Առաջադրանք
Խմբավորի՛ր  օգտակար հանածոները.
պղինձ, կավ, մարմար, ոսկի, նավթ, ավազ, ալմաստ, կրաքար, զմրուխտ, քարածուխ, արծաթ, տուֆ,  բնական գազ, փիրուզ, երկաթ, բազալտ, այլումին, օպալ

Հայաստանում պղինձ, ոսկի, երկաթ, քարաղ, տուֆ, բազալտ, մարմար, փիրուզ, օբսիդիան։

շինանյութ                 վառելիք                մետաղ     թանկարժեք քար    

Ընկեր Անժելա ես չհասկացա այս բառերը ինչ կապ ունեն էր առաջադրանքի հետ

շինանյութ                 վառելիք                մետաղ     թանկարժեք քար

«Ուսումնական գարուն» նախագիծ

Մասնակիցներ՝ 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ

Ժամանակահատվածը՝ մարտի 24-31

Նպատակը՝ բացահայտել երևանյան պուրակներն ու զբոսայգիները

Ընթացքը՝ հարգելի՛ սովորողներ, տեղեկություններ հավաքեք երևանյան պուրակների և զբոսայգիների մասին, որոնք կարող են լինել նաև ձեր բնակավայրի մոտակայքում։ Նախագիծը կարող եք իրականացնել նաև ընտանեկան։ Համատեղում եք հաճելին օգտակարի հետ, օգտակար զբոսանք արդեն իսկ ձեր համար բացահայտած պուրակներում կամ զբեսայգիներում։

Նախագիծը կարող ես իրականացնել երկու տարբերակով՝

  • Պատումի ձևով՝ (տեղեկություններ գտնվելու վայրի մասին)՝ անպայման արածդ լուսանկարներով
  • Տեսաֆիլմի ձևով՝ զբոսանքի ընթացքում տեսանյութի նկարահանում, որում կպատմեք պուրակի կամ այգու մասին։

Կատարած աշխատանքները հրապարակիր բլոգումդ։

Արդյունքները

Երևանի Բուենոս Այրեսի անվան այգին

Հայ և արգենտինացի ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող այգին կկառուցվի Երևանի ու Բուենոս Այրեսի միջև հաստատված համագործակցության ծրագրի շրջանակում:

Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի հարևանությամբ լքված պուրակը վերանորոգվել է 2012-ի ամռանը և նույն թվականին կոչվել Բուենոս Այրես անունով, որը Երևանի հետ 2000 թվականից քույր-քաղաք է։ Շուրջ 4 հա տարածք ունեցող այգին պաշտոնապես բացվեց 2012 թ. հոկտեմբերի 30-ին։

Բուենոս Այրեսը հիմնադրվել է երկու անգամ։ Առաջին անգամ 1536 թվականին քաղաքը հիմնել է Պեդրո դե Մենդոսան։ 1541 թվականին հնդկացիների հարձակման ժամանակ քաղաքը հրդեհվել է, և վերականգնվել է 1580 թվականին Խուան դե Գարայի կողմից (իրավաբան Խուան դե Մատիենսոյի պահանջով)։ Հիմնադրման պահին և վերականգնումից հետո քաղաքը եղել է Պերուի փոխարքայության կազմում, որն Իսպանիայի կայսրության մաս էր կազմում։ 1776 թվականին Բուենոս Այրեսը դարձել է նորաստեղծ Ռիո դե լա Պլատա փոխարքայության մայրաքաղաքը։

Ընկեր Ֆլորա սա էլ տեսանյութը

Բուենոս Այրեսի այգին

Educational spring on 2025

4 — 2 class

Բովանդակությունը՝

Առաջարկում եմ դիտել ֆիլմ՝  The Greatest Treasure և պատասխանել հարցերին։

👦🏻🦁🦅🐑🐫🐢🦉🗺️

  • Did you like the story?

Yes I like it very much.

  • What did you understand

That the friendship the best treasure in the world.

  • Do you agree with the moral of the story?

Yes I do!

  • Do you have a friend or friends?

Yes I have!

  • What do you appreciate in your friends?

Kindness, hardworking, sincerity.

  • Write about your best friend.

My best friend is my mam. My mam is so good. I trust her my secrets. I love my mam. I like to do my homework with her. Sometime we together go walking and talking about passed week. We are planning what we should do coming week. We planned to visit dendropark in Stepanavan with my family in May.

Առաջարկում եմ կարդալ, Ընտրեք այս տեքստերից մեկը, կարդացեք, դասարանում կքննարկենք։

Ուսումնական գարուն․ 4 դասարան

Սիրելի՛ սովորողներ, սկսվել է գարնանային ուսումնական արձակուրդը: Այն  հնարավորություն կտա ամրապնդել  ձեռք բերված գիտելիքները և լրացնել բացթողումները։

1.  418-ից ի՞նչ թվանշանով վերջացող թիվ պետք է հանել, որպեսզի ստացված գումարը 10-ի բազմապատիկ լինի։ 

418 — 8 = 410

2.  5-ի բազմապատի՞կ են արդյոք հետևյալ արտահայտությունների արժեքները։

336+1124 = 1460, այո

336+1009 = 1345,այո

336+25 = 361, ոչ

7366-114 = 7252,ոչ

3. 1, 2, 5, 33, 28, 99, 405, 512, 777, 888, 1416, 1547, 5555, 15325, 152412 թվերից որո՞նք են զույգ, և որո՞նք կենտ։ 

Զույգ

2, 28, 888, 512, 1416, 15242

կենտ

1, 5, 33, 99, 405, 777, 5555, 15325

4. Ընտրի՛ր այն թվերը, որոնք պատիկ են 2-ին։ 

124, 390, 2056, 278, 52, 260, 7,  6482, 3, 148, 472, 226, 648, 9624, 7830, 7892

124, 390, 2056, 278, 52, 260, 6482, 148, 226, 648, 7830, 7892

5. Արտահայտի՛ր լիտրով:

2500մլ=25000

20020մլ=200200

4050մլ=40500

6. Հաշվի՛ր ավտոմեքենայի և գնացքի անցած ճանապարը 4 ժամում՝

իմանալով, որ ավտոմեքենան ընթացել է 70կմ/ժ արագությամբ, իսկ

գնացքը՝ 15կմ/ժ-ով ավելի արագ։

1)70 + 15 = 85

2) 70 x 4 = 240

3) 85 x 4 = 340

7. Զբոսաշրջիկը 3 ժ գնաց ավտոբուսով 80կմ/ժ արագությամբ,

այնուհետև 2ժ գնաց ձիով 10կմ/ժ արագությամբ։ Դրանից հետո նրան

մնաց անցնելու ևս 7կմ։ Որքա՞ն ճանապարհ էր նախատեսել անցնել

զբոսաշրջիկը։

1) 3 x 80 = 240

2) 2 x 10 = 20

3) 240 + 20 + 7 = 267

8. Ավտոմեքենան գյուղից քաղաք ճանապարհն անցավ 4 ժամում 60կմ/ժ արագությամբ։ Քանի՞ ժամում նա կանցներ այդ ճանապարը, եթե ընթանար 20կմ/ժ-ով ավելի արագությամբ։

1)4 x 60 = 240

2) 60 + 20 = 80

3) 240 : 80 = 3

9.   Գտի՛ր թվի նշված մասը

45-ի 15մասը = 45 : 15 = 3

632-ի 12մասը = 632 : 12 = 52

164-ի 24 մասը = 164 : 24 = 6

2000-ի 310 մասը = 2000 : 310 = 620.000

10. Գտի՛ր այն թիվը, որի․ 

15 մասը 15 է = 15 x 15 = 225

115 մասը 4 է = 115 x 4 = 460

18 մասը 6 է  = 18 x 6 = 108

Ուսումնական գարուն 2025» (մայրենի)

Ժամկետը՝ մարտի 24-31

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 4-5-րդ դասարանների սովորողներ

Աշխատանքային ուղղությունները, բովանդակությունը՝

Կարդա՛ Հովհաննես Թումանյան «Թմկաբերդի առումը» պոեմը, բերանացի սովորի՛ր կապույտով նշված հատվածները։

Կարդա՛ «Հազարան հավք» հեքիաթի (Արթուր Շահնազարյանի մշակմամբ), սովորի՛ր դերերով պատմել, ներկայացնել հեքիաթը՝ ըստ մեր արած դերաբաշխման։ (Միայն 5-րդ դսարանի սովորողները)

Share this:

«Ուսումնական գարուն» նախագիծ

Մասնակիցներ՝  4-րդ, 5-րդ և 6-րդ դասարանի սովորողներ

Ժամկետը՝ մարտի 24-31

Նպատակը՝ Սովորողների մեջ հետաքրքրություն առաջացնել բնության նկատմամբ։

Ընթացքը՝ Հարգելի՛ սովորողներ,  «Ուսումնական գարուն». նախագծի շրջանակներում առաջարկում եմ կատարել  հետևյալ աշխատանքներից որևէ մեկը.

  • Սովորողները կատարում են սերմնացան, բույսերի խնամք և հրապարակում բլոգում.
  • Գարնանային զբոսանք, պատմում և հրապարակում բլոգում.
  • Գարնանային բակային աշխատանքեր.
  • Սովորողները իրենց տանը տեսակավորում են թափոնները (պլաստիկ, մետաղ, թուղթ, ապակի) պատումի և տեսանյութի տեսքով հրապարակում բլոգում, պատմում այն մասին, թե թափոններից ինչե՞ր կարող են պատրաստել:

    Նախագծի արդյունքը՝ այստեղ

Գարուն

       Բարև Ձեզ։ Մի քանի խոսք կներկայացնեմ գարնան մասին։    Գարունը արևոտ, ջերմ, և ուրախ եղանակ է։ Գարնանը առաջին ծաղկող ծառերն են նշենին, ծիրանենին, և հոնենին։ Գարնանը մեր սիրելի տոներն են մարտի 8, ծաղկազարդը, և զատիկ։


 Գարնանը ծաղկում են գեղեցիկ ծաղիկներ։ Իրականում գարունը տարվա ամենածաղկաշատ եղանակն է։ Օրինա՝կ սա ծիրանենին է, ես շատ եմ սիրում ծիրան։ Իսկ դուք գիտեք որ գարնանը նաև ասում են զարթոնք։ Քանի, որ ձմեռից հետո գարնանը բնությունը ձմռան քնից արթնանում է։

Գարնանը ծաղկող առաջին ծառը համարվում է սակուրան, որի հայրենիքը Ճապոնիան է: Այսօր, սակայն, այդ ծառի հրաշալի ծաղիկներով կարելի է հիանալ աշխարհի տարբեր անկյուններում: Սակայն սակուրաից ոչ պակաս գեղեցիկ ծաղկում է դեղձենին։

Սակուրա

Դեղձենի

Իմ կողմից նկարված ծիրանենին 😊

Գարնանային գիշերահավասարը մարտի քսանին է, որը համարվում է նաև տիեզերական գարնան գալուստը:

Ամենաշատ տորնադոները պատահում են գարնանը: Ընդ որում, միջին հաշվարկներով տորնադոների թիվն այս շրջանում ավելանում է հինգից վեց անգամ:

Գարնանը մեղուները պակաս ագրեսիվ են, քան տարվա մնացած եղանակներին: Իսկ մարդիկ երեք անգամ ավելի հաճախ են շնչում գարնանը: Միջինում մարդիկ մեկ ժամվա ընթացքում կատարում են մոտավորապես հազար շնչառություն:

Ընկեր Անժելա սա էլ տեսանյութը

Ախ գարուն է գարուն է

Весенние каникулы: Задания для 4 класса

Задание 1Прочитай и ответь на вопросы.

На экскурсии
Когда Лена и бабушка подходили к школе, они услышали весёлый смех. Это ученики перед экскурсией в Третьяковскую галерею играли во дворе.
В музее было много народу, особенно школьников, у которых начались каникулы.
— Сколько вас? — обратилась Анна Михайловна к старосте класса.
— С Леной пятнадцать, — ответила Наташа.
Анна Михайловна хорошо знала и любила русских художников, поэтому они осматривали музей без экскурсовода. Она сама вела экскурсию и рассказывала о картинах Левитана, Репина, Шишкина и других художников.

Задание 2: Ответь на вопросы.

  1. Расскажи, куда пошли на экскурсию ученики. Ученики пашли в Третьяковскую галерею.
  2. Кто вёл экскурсию? Экскурсию вёл Анна Михайловна.
  3. О каких художниках узнали ребята? Ребята узнали о Левитана, Репина, Шишкина и других художников.
  4. Найди в Интернете названия двух-трёх известных картин из Третьяковской галереи.

Март (картина Левитана)

Рожь (картина Шишкина)


Запомни!

где? куда? откуда?
в зоопарке в зоопарк из зоопарка
в школе в школу из школы
в Москве в Москву из Москв

Мы в Ереван парке,

мы в уехали в Ереван парк,

мы едем из Ереван парка в Москву.

Задание 3: Придумай предложения по образцу.
Образец: Мы поедем (куда?) в Москву.
Мы приехали (откуда?) из Москвы.

Мы уехали в Армению.

Мы приехали в Армению.

Запомни!

Лежит (где?) в парте, на парте.
Играю (где?) во дворе.

Иду (куда?) во двор.
Пишу (где?) на доске, в тетради.
Смотрю (куда?) на доску, в тетрадь.

Задание 4: Отгадай загадки.

1) Начни с буквы к:
Льётся речка —
Мы лежим.
Лёд на речке —
Мы бежим. Коньки
2) Начни с буквы м:
Кто в лесу глухом живёт,
Неуклюжий, косолапый?
Летом ест малину, мёд,
А зимой сосёт он лапу. Медведь
3) Начни с буквы п:
Чем вы можете гордиться?
Только лишь оценкой Пять
4) Начни с буквы х:
В нашей кухне
Круглый год
Дед Мороз
В шкафу живёт. Холодильник

Задание 5: Вспомни и напиши слова с ь.
Название летнего месяца: июнь
Название времени года: осень
Название части суток: день

Задание 6: Поставь слово в правильную форму.
(лес) Я очень люблю гулять в лесу.
(поляна) На этой поляне
 росли белые грибы.
(кусты) Дети собирали малину с кустов.
(дорога) Лесная дарога была неширокая.

Задание 7: Измени буквы в словах и получи новые слова.

Рука — Река

Гиря — Гора

Мошка — Кошка

Забор — Зебра

Գարնանային բանաստեղծություններ, և երգեր

ՄԱՐՏ

Ա՜խ, է՜սպես էլ գիժ ամիս.
Մարդու հանգիստ չի տալիս։
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.
Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ։
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է, մի օր տաք,
Մին խնդում է, մին լալիս…
Ա՛խ, է՜սպես էլ գիժ ամիս։

Վ.Տերյան

Զուգված, զարդարված
Թավիշ կանաչով,
Ցոլում է դաշտը
Ոսկե ճաճանչով:
Սիրուն մայիսը
Գոհար է մաղել,
Ծաղկանց թերթերը
Շողել ու շաղել:
Հազար տեսակի
Թռչուն է երգում.
Ալ-կանաչ դաշտը
Զընգում, զրընգում:ս

Հովհաննես Թ․

Ո՞ւր գնացին ծաղիկները:
-Սուս, քնած են հողի տակ,
Տաք ծածկված ողջ ձմեռը
Ձյուն-ծածկոցով սպիտակ:

Կգա գարնան արևն էլ ետ
Իր շողերով կենդանի,
Ձմռան սաստիկ ցրտերի հետ
Ձյուն-ծածկոցը կտանի:

«Ելեք, կասի, իմ մանուկներ».
Ու հենց նրանք իմանան,
Դուրս կհանեն գլխիկները,
Աչիկները կբանան:

Երգեր

Գարնանային իմ երազ

Կանաչները արթնացան,
Դարձան ծառերը ծաղկուն,
Ծիծեռնակներն ետ դարձան,
Արագիլներն եկան տուն:

Կրկներգ.- Իսկ դու, արդյոք, երբ կգաս, կգաս,
Ծաղկածիծաղ իմ գարուն, գարուն,
Գարնանային իմ երազ,
Ուրախություն վարարուն:

Ամառն եկավ խանդավառ,
Մրգեր կախեց ծառերին,
Արտեր հնձեց անհամար,
Արև փռեց սարերին:

Իսկ դու, արդյոք, երբ կգաս, կգաս,
Ծաղկածիծաղ իմ գարուն, գարուն,
Գարնանային իմ երազ,
Ուրախություն վարարուն:

Եկավ աշունը,
Աշունը տրտում,
Կգա և ձյունը,
Կարոտն իմ սրտում:

Կրկներգ.- Իսկ դու, արդյոք, երբ կգաս, կգաս,
Ծաղկածիծաղ իմ գարուն, գարուն,
Գարնանային իմ երազ,
Ուրախություն վարարուն:
Գարնանային իմ երազ,
Ուրախություն վարարուն:
Ուրախություն վարարուն,
Ուրախություն վարարուն:

Ա՜խ ինչ լավ է սարի վրա

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա
Անցնում օրերն, անո՜ւշ, անո՜ւշ,
Անըրջային, թեթևասահ
Ամպ ու հովերն անո՜ւշ, անո՜ւշ։

Ահա բացվեց թարմ առավոտ
Վարդ է թափում սարին-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շընչում բուրմունք եդեմային։

Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վըրա
Սահում ժամերն անո՜ւշ, անո՜ւշ,
Շըվին փըչեց հովիվն ահա―
Աղջիկն ու սերն անո՜ւշ, անո՜ւշ։