Մի անգամ << 9 >> թիվը սարսաբաց փախչում էր հանածից։ Բայց հանումը հասավ ինին և նրանից հանեց երեք։ Ինի փոխարեն վեց դարձավ։ Վեց թիվը լաց էր լինում, և հետո նրա մոտ եկավ բաժանումը բայց նա ցավոք սրտի չհասցրեց փաղչել։ ԵՎ բաժանեց երկուսի։ Հետո ինը դարձավ երեքի, բայց լավ էր, որ նրան մոտ եկավ անգամը և բազմպատկեց երեքով և նա դարձավ իր հին թիվը ինը։ Երբ նա դարձավ ինը նա շատ ուրախացավ և բազմապատկումին շնորհակալություն հայտնեց։ Եվ նա միշտ ապրում էր երջանիկ և ուրախ։ Նա շատ ուրախ էր, որ նա նորից ետ եկավ իր հին թվին։ Նա խնդրեց բազմատատկումին, որ ինը ապրի նրա հետ։ Եվ նա չմերժեց։ Մի օր ինը թիվը որոշեց, որ ուզում է դառնա << 12 >> թիվը, նա փորձում էր գտնել բազմապատկումը և գտավ նրան։ Բայց բազմապատկումը միայն կարող է մեկով բազմապատկել։ Ինը թիվը տխրեց, բայց հետո վճռեց,
Հետաքրքիր փաստեր նապաստակների և ոզնիների մասին․․․
Նապաստակը երեխաների սիրելի կենդանիներից է, որի կերպարը հանդիպում է բազում ժողովուրդների բանահյուսության մեջ։ Նապաստակներն ապրում են բոլոր մայրցամաքներում՝ բացի, իհարկե, Անտարկտիդայից: Առանձնացրել ենք 10 ուշագրավ փաստ այս կենդանիների մասին:
1. Հակառակ տարածված կարծիքին՝ նապաստակները միմիայն խոտակեր չեն. նրանք կարող են սնվել նաև մսով:
2. Նապաստակներն այնքան էլ անվնաս չեն, որքան թվում են: Նրանց հետևի ուժեղ թաթերը՝ սուր ճանկերով, իսկական սառը զենք են: Թեպետ, անշուշտ, այս կենդանու բնույթն այնպիսին է, որ հարձակման նա կանցնի միայն այն ժամանակ, երբ կորցնի փախչելու վերջին հնարավորությունը
3. Որտեղ էլ հայտնվի նապաստակը, նա դառնում է որսի օբյեկտ: Եվ մինչև օրս այս կենդանիները չեն ոչնչացել, քանի որ արագ են բազմանում:
4. Նապաստակներն իրար հետ շփվում են թմբկահարելով առջևի թաթիկներով:
5. Հակառակ «շլդիկ» մականվանը՝ նապաստակն ամենևին էլ շեղակն չէ: Որսորդներն են նրան այդպես անվանել՝ իր ոլորուն վազքի և ճանապարհը կորցնելու սովորության պատճառով: Ի դեպ, նապաստակները ոլորուն են վազում, քանի որ նրանց հետևի թաթերը ծնված օրվանից անհամաչափ են:
6. Վտանգից փախչելով՝ նապաստակն այդուհանդերձ չի լքում տարածքը, որտեղ ապրում է:
7. Վազելիս նապաստակը կարող է զարգացնել մինչև 70 կիլոմետր ժամ արագություն:
8. Անհրաժեշտության դեպքում բարձրից արագ ցած հասնելու համար՝ նապաստակը կարող է «գործի դնել» գնդակի նման գլորվելու հնարքը:
9. Էգ նապաստակներն ապրում են գրեթե երկու անգամ ավելի երկար, քան արուները:
10. Նապաստակի ատամներն աճում են ամբողջ կյանքի ընթացքում: Այդ պատճառով է նրանց անհրաժեշտ պարբերաբար ինչ-որ բան կրծոտել՝ տաշելով դրանք:
Սովորական ոզնիների մարմնի երկարությունը 20-25 սմ Է, պոչինը՝ 2 — 3, 5 սմ։ Ակտիվ են գիշերը։ Ձմռանը քուն են մտնում։ Սնվում են միջատներով և մանր ողնաշարավորներով (այդ թվում՝ օձերով)։ Օգտակար են, ոչնչացնում են վնասակար միջատներին։
Փաստ 1: Ոզնիները երկիր մոլորակի վրա հայտնվել են 15 մլն տարի առաջ:
Փաստ 2: Միջին վիճակագրական ոզնու վրա կա 10 հազար փուշ: Դրանք թարմանում են երեք տարին մեկ: Փշներն աճում են բավականին երկար` մոտ մեկ տարի:
Փաստ 3: Ոզնին ունի 36 ատամ, որոնք ինչպես մարդկանց մոտ, կարող են թափել ծերության հասկանում:
Փաստ 4: Ոզնիները բոլորից շատ են տառապում տիզերի խայթոցներից: Ոզնիներին տիզերից ազատվելուն խանգարում են փշերը, և դրա համար դիմում են խորամանկության` իրենց վրա դնելով ծխախոտի մնացորդներ, որպեսզի թունավորեն մակաբույծներին:
Փաստ 5: Համաճարակաբանության մեջ գոյություն ունի «ոզնու ժամ» հասկացությունը: Այն տիզերի քանակն է, որոնք ոզնին հավաքել էր անտառում մեկ ժամ վազելիս: «Ոզնու ժամի» հաշվառումը գիտնականներին օգնում է պարզել տիզային էնցեֆալիտի բնական օջախները:
Փաստ 6: Ոզինիների ձմեռային քունը տևում է 128 օր: Քնած ժամանակ նրա մարմնի ջերմաստիճանը հասնում է 2 աստիճան` ըստ Ցելսիուսի (նորմալ պայմաններում այն 34 աստիճան է): Քնած ոզնիների շնչառությունը դանդաղ է` մեկ րոպեում առավելագույնը 8 արտաշնչում-ներշնչում:
Փաստ 7: Ոզնիների մեծ մասը պոչ ունի: Իհարկե, շատ կարճ` 3 սմ, այդ պատճառով այն տեսանելի չէ փշերի արանքից:
Փաստ 8: Չնայած ոզնիները կարող են գույները տարբերել, բայց նրանք կիսակույր են: Դրա փոխարեն լավ լսողություն և համի զգացողություն ունեն:
Փաստ 9: Ականջներով ոզնիներն իրենց «եղբայրներից» տարբերվում են նրանով, որ վտանգի դեպքում դժկամությամբ են գնդակի տեսք ընդունում: Ոզնիների այս տեսակը չափազանց արագ է վազում:
Փաստ 10: Ոզնիներն իմունիտետ ունեն թույների դեմ, թեև հատուկ չեն որսում այդ օձերին: Սակայն եթե հնարավորություն ընձեռնվի, ոզնին մեծ հաճույքով կխեղդի օձին:
Փաստ 11: Ոզնիների վրա չեն ազդում ամենաուժեղ թույները:
Փաստ 12: Ոզնիները մուկ չեն որսում, դա միֆ է: Նրանք չեն կարող այդքան արագ վազել մկների հետևից:
Փաստ 13: Մանկական գրքերում հաճախ կարելի է տեսնել ոզնու, որն իր մեջքին տանում է խնձոր: Իրականում ոզնիներն իրենց փշերի վրա չեն դնում ոչ խնձոր, ոչ սունկ: Նրանք ֆիզիկապես ի վիճակի չեն այնպես պտտվել, որպեսզի դա անեն:
Փաստ 14: Ոզնիները հեշտ են ընտելանում և «ընկերություն» անում տնային կենդանիների հետ:
Փաստ 15: Սերբիայում ժողովրդական բժշկության մեջ ոզնու մեզը օգտագործում են որպես հարբեցողության դեմ միջոց:
Փաստ 16: Տապակած ոզնին գնչուների ավանդական ուտեստն է:
Փաստ 17: Հին Հռոմում ոզնու մորթին օգտագործել են որպես սանր` ոչխարի մորթին սանրելու համար:
Ձմեռ
Ինչպիսին է ձմեռը։ Պատմի՛ր ձմռան մասին։ Պատումդ տեղադրի՛ր բլոգումդ։
Ձմեռը ճերմակ է և սաստիկ սառը։ Ձմռանը իմ ծննդյան տարեդարձն է։ Ձմռանը բոլոր երեխաները սիրում են խաղալ ձնագնդի։ Գիտե՞ս որ Եգիպտոսում մարդիկ ձյուն չեն տեսել, որովհետև այնտեղ օդի ջերմաստիճանը շատ բարձր է։ Իսպանայում, ինչպես Եգիպտոսում՝ ձյուն չի գալիս։ Ձմռանը մարդիկ ձնեմարդ են պատրաստում։ ՈՒ գիտե՞ս որ ոզնիները և արջերը ձմռանը քուն են մտնում։
Ձյուն — առաջադրանքներ հանելուկ
Նա մի ծառ է բարձր սուր-սուր
Քթերով մենք նրան միայն
Նոր տարուն ենք զարդարում :
Դե գուշակի
Իմ ընտանիքը
Բարև ձեզ։ Ես այսօր կպատմեմ իմ ընտանիքի մասին։ Իմ ընտանիքը մեծ չէ։ Իմ ընտանիքում ապրում են հայրիկս, մայրիկս, քույրիկս և ես։ Իմ հայրիկիս անունը Նարեկ է, մայրիկիս անունը Անահիտ, քույրիկիս անունը Նարեէ։ Իմ հայրիկս շինարար է, իսկ մայրիկս թարգմանչուհի է։ Քույրիկս 5 տարեկան է։ԵՎ նա հաճախում է մանկապարտեզ։ Ես սիրում եմ իմ ընտանիքը։
<<Մուկն ու ձուն>>
Օրերերից մի օր ես գնացելի էի Աշտարակ՝ բարեկամներիս տուն։ Նրանք նույնպես շատերի նման պահում էին հավ։ Մի պահ ես նկատեցի, որ մի փոքրիկ մկնիկ, որը մեծ ջանքեր էր գործադրում որպեսզի ձուն գլորի իր բույնը ։ Շատ ծիծաղելի տեսարան էր այդ պահին ես հիշեցի Ստեփան Զորյանի << Մուկն ու ձուն >> պատմվածքը։
Բարև ձմեռ ․․․
Բարև ձմեռ քեզ գրում է Ելենան։ Ձմեռ իսկ դու գիտե՞ս որ դեկտեմբերի 25- ին իմ ծննդյան օրն է ։ Եվ ես ուրախ եմ, որ այսօր դեկտեմբերի 2-ն է։ Շուտով կգա Ամանորը և մենք կզարդարենք մեր տոնածառը։ Ես սիրում եմ ձմեռը քանի որ նա հրաշք է բերում ձյան առաջին փաթիլներով։ Շատ երկրներում ձյուն չի տեղում օրինակ ԱՄՆ, Եգիպտոս և այլն և այնտեղի քաղաքացիները ժամանում են Հայաստան որպեսզի վայելեն ձմեռը։
Իմ ուսուչուհին ․․․
Բարև իմ անունը Ելենա է։ Ես ձեզ այսօր կպատմեմ իմ դպրոցի և ուսուչուհիների մասին։ Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացու հյուսիսային դպրոցում։ Ես 3 — րդ դասարան եմ ։ Մեր դպրոցում ամռանը լողում ենք, իսկ հինգշաբթի օրերին սովորում ենք հեծանիվ վարել։ Մեր դպրոցը ունի ագարակ որտեղ մեզ սովորեցնում են ձիավարել։ Ես սիրում եմ իմ Դպրոցը։
