Կոմիտասի նամակը Հ․ Թումանյանին

Ես թրջում էի իմ շապիկը ջրով, որ վրայի լաքան անցնի։ Իմ թութակը սկսեց թրչել։ Իմ կովից մի հորթ է ծնվել։ Այս հորդ անձրև եկավ։ Իմ այտերը կարմրեցին։ Այդ չռչունը վերջապես սկեսեց թռչել։ Ես և իմ քույրը զվարթացել էինք։ Իմ մայրիկի զարդը կորավ։ Իմ որթնուկում մի խաղող կար։ Այս որդը զզվեի է։ Միջև մայրամութը ես քնեցի։ Մինչև ձառը տնկելը արևը հեռացավ։

ԱՆԲԱԽՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ

Բալադը ճաի և չղջիկի մասին էր։Իրանք պարտք էն վերցնում փուշից։ Որ վաճառական դառնան, բայց միամիտ իրենց ապրանք գնում խորտակվում է ծովում։Ճայը չգնաց չղչիկի մոտ, իսկ չղջիկը թողեց փաղավ ամոթից։

  • Բալլադից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ ու սովորի՛ր։
  • Ո՞րն է այս բալլադի ասելիքը։ Ի՞նչ սովորեցիր բալլադից։
  • Ինչը չես կարող մի արա։
  • Բալլադից դո՛ւրս գրիր 10 գոյական, 5 ածական, 10 բայ։

Գոյական

Չղջիկ, ճայ, խելք, վառարական, ձեռ, ոտ, նավ, մուրհակ, պայման, նավ։

Ածական

Թանկագին, սարսափելի, լավ, վատ, աղքատ։

Բայ

Եկան, դառնանք, ընկան, մանց, նստեց, տեսավ, հասավ, լցրեց, սիրեց, ելավ։

Ճահիճների առաջացումը: Ճահիճների դերը մարդու կյանքում

Ճահիճների  առաջացումը: Ճահիճները կազմում են ցամաքային ջրե­րի մի մասը: Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումնե­րից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ: Ճահիճները Երկրի մակերևույթի գերխոնավ տեղամասերն են, որտեղ ամբողջ տարին կա ջրի ավելցուկ, աճում է ճահճային բուսականություն, և կարող է գոյանալ տորֆի շերտ:
Ճահիճներում աճում ու ապրում են խոնավասեր բույսեր և կենդանիներ: Տարիների ընթացքում բույսերի մնացորդները, կուտակվելով, առաջաց­նում են տորֆ, որն օգտագործվում է որպես վառելիք, որոշ չափով նաև՝ պարարտանյութ:

Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրուն­տային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով: Եթե գոլորշացումը հողի մակերևույթից համեմատաբար թույլ է, բարձրացող գրունտային ջրե­րը չեն հասցնում ամբողջովին գոլորշանալ՝ առաջանում են ճահիճներ: Ուժեղ գոլորշացման դեպքում բարձրացած գրունտային ջրերն ամ­բողջովին գոլորշանում են, իսկ աղերը մնում են տեղում՝ առաջացնելով աղուտներ: Այս երևույթը լավ արտահայտված է Արարատյան դաշտում, որ­տեղ առաջացել են և՛ ճահճուտներ, և՛ աղուտներ:

Ճահիճների նշանակությունը: Քանի որ ճահիճները մարդու համար հիմնականում անօգտագործելի տարածքներ են, և այնտեղ բազմանում են հիվանդածին շատ հարուցիչներ, ուստի երկրագնդի որոշ շրջաններում չո­րացվում են: Սակայն ճահիճների չորացումը կարող է խախտել նաև բնութ­յան հավասարակշռությունը: Ճահիճները  չի  կարելի համարել լիովին  անօգուտ  տարածքներ: Դրանք շատ  կարևոր դեր  ունեն  Երկրի  վրա: Ճահիճների բուսականությունը, իրականացնելով ֆոտոսինթեզ (լուսահամադրում), հսկայական քանակությամբ թթվածին  է տալիս  մթնոլորտին: Չորացնելով ճահիճները՝  մարդը կարող է լրջորեն խախտել բնության ներդաշնակությունը: Դրանից  ելնելով՝ որոշ երկրներում ճահիճները դարձել  են  պետական  արգելոցներ:
Չորացումը կատարվում է տարբեր եղանակներով: Մի դեպքում փո­րում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը: Հենց այս եղանակով են չորացնում Արարատյան դաշտի ճահիճները: Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում ա­ճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում: Այդ տարածքները  հետագայում օգտագործվում են գյուղատնտեսական նպա­տակներով:
Չորացված ճահճի տարածքից մարդիկ տորֆ են արդյունահանում, որը և վառելիք է, և պարարտանյութ՝ բանջարաբոստանային մշակաբույսե­րի և ծաղիկների մշակման համար:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է ճահիճը: Ինչպե՞ս է առաջանում:
  2. Արդյոք կարո՞ղ են ճահիճներ առաջանալ չորային շրջաններում, ինչո՞ւ:
  3. Ճահիճների չորացման ի՞նչ եղանակներ գիտեք:
  4. Ճահիճներն ի՞նչ դրական և բացասական նշանակություն ունեն:

Երկու Սև ամպ

Երկու սև ամպՀ. Թումանյանի «Երկու սև ամպ» բանաստեղծությունն սովորի՛ր շատ լավ կարդալ։

Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, թե՞ շարժումը: Պատասխանդ հիմնավորի՛ր:

Շարժումը, որովհետև բանաստեղծության համարիա ամեն տողում գրված է շարժումի վերաբերյալ մի բան։

Նկարի՛ր բանաստեղծությունը

Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը: Դուրս գրի՛ր և պատճառաբանի՛ր, թե ինչու ես այդպես մտածում:

Երկու սև ամպ, հողմի առաջ գընում էին հալածական։Ես այդպես եմ կարծում, որովհետև ամբողջ իմաստը դա է, որ նրանք գնում են հողմի առաջ։

Ի՛նքդ վերնագրիր բանաստեղծությունը:

Հողմն և ամպերը․Արձակ, գրավոր

Պատմի՛ր բանաստեղծությունը:

Երկու սև ամպ գնում էին հողմի առաջ, հողմը ուզում էր նրանց բաժանել բայց չէր ստացրում։ Եվ անդադար գնում էին՝ ջղայն հողմի առաջ իրար կպած ու միասին երկու սև ամպ միասին։

Իմ երազանքը, ստեղծագործական աշխատանք

Բարև Ձեզ։ Ես Ելենա Ալեքսանդրյանը եմ ես այսօր կպատմեմ իմ երազանքի մասին։ Առհասարակ իմ երազանքը այն է, որ ես տեսնեմ իմ բարեկամներին։ Ես շատ կուզենայ՝ի տեսնել իմ մորքույրներին, նրանք Իսպանիաում են և Ամերիկայում։ Իմ մորքուրը, որ Իսպանիաում է մեկ — մեկ գալիս է Հայաստան, իսկ այն մորքուրը, որ ապրում է Ամերիկայում չի ելկել Հայաստան 10 տարի, բայց ապրիլին նրանք կարող է գանք։ Ես շատ եմ սպասում այդ օրվան։ Նաև Իմ մի երազանքը այնը է, որ ես իմ անգամ էլ տեսնեմ իմ զոհված հորեղբորը։ Բայց դա կյանքում չի կարող լինել։Նաև ես շատ — շատ եմ ուզում լինել Զոտոպիայի աշխարհում։ Դա այդպիսի մուլթֆիմ է։

Դե ինչ ցտեսություն 😀

ՊԱՏՐԱՆՔ, Հովհաննես Թումանյան

  • Սովորի՛ր բերանացի ընթերցել (անգիր) Հ. Թումանյանի  «Պատրանք» բանաստեղծությունը:
  • Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
    • զուր — Արդյունք չտվող, իրեն չարդարացնող, ապարդյուն:
    • զիլ —  Բարձր և սուր (ձայնի մասին)
  • Գրի՛ր պատրանք, մութ, քաջ, կուսական բառերի հոմանիշները:

պատրանք — խաբեությունը

մութ — խավար

քաջ — խիզախ

կուսական — մաքուր, անարատ

  • Բացատրի՛ր բանաստեղծության վերնագիրը։

Խաբեություն, վատություն

Հետքրքիր փաստեր

Պահպանվել են բազմաթիվ Ձեռագիր մատյաններ, որոնք պատմության ուսումնասիրման կարևոր աղբյուր են և արտացոլում են հայ գեղարվեստական գրականության, գիտության, մանրանկարչության ակնառու ձեռքբերումները։ Հայկական Ձեռագիր մատյաններ գրել և ընդօրինակել են 5-18-րդ դարերում, մեծ մասամբ՝ գրչության կենտրոններում, պահել են ձեռագրատներում։ Ձեռագրերից շատերն ունեն հիշատակարան, որտեղ նշված են Ձեռագիր մատյանի գրության վայրը, ժամանակը, տեղեկություններ՝ գրիչի, ծաղկողի, պատվիրատուի և այլնի մասին։ Հնագույն շատ Ձեռագիր մատյաններ մեզ են հասել քայքայված կամ առանց հիշատակարանի։ Նման դեպքերում գրության ժամանակը որոշելու լավագույն միջոցը գրատեսակն է։

Հայկական Ձեռագիր մատյանների ամենահին գրատեսակը մեսրոպյան երկաթագիրն է՝ իր տարատեսակներով։ Տարբեր ժամանակներում տարածված են եղել նաև գրչագիրը, բոլորգիրը, նոտրգիրը, շղագիրը։ Հանդիպում են նաև կրկնագիր Ձեռագիր մատյաններ, երբ մագաղաթ չլինելու պատճառով էջերից քերել-ջնջել են նախկին բնագիրը և ընդօրինակել նորը։ Կրկնագրերն այժմ հեշտությամբ վերծանում են՝ երբեմն ի հայտ բերելով նախորդ դարերի նշանավոր երկեր (այսպես է Վատիկանի գրադարանում հայտնաբերվել հռոմեացի հռետոր Ցիցերոնի «Հանրապետություն» աշխատությունը, որի ջնջված բնագրի վրա ընդօրինակվել էր Սուրբ Օգոստինոսի ատենախոսություններից մեկը)։ Մեզ հասած հայկական ամենահին ամբողջական Ձեռագիր մատյանը 7-րդ դարի «Վեհամոր Աւետարանն» է, իսկ թվագրվածը՝ «Լազարեան Աւետարանը» (887 թվական)։

Հնում Արարատյան դաշտում աճում էին այնպիսի խոտեր, որոնք ծնունդ էին տալիս մի տեսակ միջատների, որդերի։

Հայերը հավաքում էին այդ որդերը, եփում և ստանում մուգ ու պայծառ կարմիր գույնի ներկ, որ կոչվում էր որդան կարմիր կամ Հայկական ներկ։

Շատ երկար դարեր այդ ներկը եղել է Հայաստանի հպարտությունը։ Այն ունեցել է համաշխարհային համբավ։ Հաճախ հեռավոր երկրներում «Հայոց աշխարհի»-ի փոխարեն օգտագործում էին Որդան կարմիրի երկիր արտահայտությունը։ Որդան կարմիրի արտադրությունը եղել է Հայ թագավորների մենաշնորհը։ Քաղաքամայր Արտաշատում կային հատուկ ներկատներ, որոնց կոչում էին արքայական։ Հին Հայաստանից արտահանվող ապրանքների բոլոր ցուցակները սկսվում էին որդան կարմիրով։

Որդան կարմիրը Հին Հայերի մոտ եղել է որպես ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ խորհրդանիշ։ Պատմական Հայաստանի բոլոր գավառների և իշխանական տների բազմատեսակ զինադրոշների վրա իշխող է եղել այս գույնը։ Տիգրան II-ի Թագավորության ժամանակաշրջանում Հայկական Հպատակություն ընդունած վասալ արքաները իրենց դրոշների վերին երիզը ներկում էին որդան կարմրով, որով իրենց հավատարմությունն էին հավաստում Հայոց Արքայից-Արքային։